Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նվերը տվեց մայրիկին ու մի շաբաթ անց լուռ փակեց աչքերը

Նվերը տվեց մայրիկին ու մի շաբաթ անց լուռ փակեց աչքերը
19.05.2026 | 14:20

– Լենա՛ տատիկ… իսկ կարելի՞ է՝ ես չմեռնեմ մինչև կիրակի,- ասում է փոքրիկ տղան՝ կանաչավուն դեմքով, առանց մազերի, հիվանդասենյակի սպիտակ մահճակալին պառկած։

Բուժքույրը քարանում է։

Չէ՛, նման բաներին մարդ երբեք չի կարող սովորել։

Եթե սովորի՝ էլ մարդ չի լինի։

– Իհարկե՛ չես մահանա, բալե՛ս,- ասում է նա՝ դողացող ձայնով, աչքերում խեղդված արցունքներով։

– Այս կիրակի մայրիկիս ծնունդն է… Ես իր համար նվեր եմ պատրաստել… իմ ձեռքերով… Եթե մեռնեմ՝ չեմ հասցնի տալ… Կարելի՞ է՝ մինչև կիրակի ապրեմ…

ՈՒռուցքաբանության բաժանմունք։

Մի տեղ, ուր երեխաները խաղալիքների փոխարեն կաթիլայինների հետ են մեծանում, որտեղ օրերը հաշվում են ոչ թե օրացույցով, այլ շնչառությամբ։

Փոքրիկը ոչ տուն էր ուզում, ոչ խաղալիք, ոչ հրաշք։

Նա ընդամենը մի քանի օր էր ուզում… միայն այնքան, որ մայրիկին հասցնի ասել՝

«Շնորհավոր ծնունդդ»։

Իսկ մենք դժգոհում ենք կյանքից… ուշանում ենք, բարկանում, վիրավորում, վազում փողի, մեքենաների, փառքի հետևից՝ մոռանալով՝ ինչ-որ մեկն աշխարհում միայն մի բան է խնդրում՝ մի քիչ էլ ապրել…

Արթնանալը երջանկություն է։

Շնչելը՝ պարգև։

Սիրելիներին գրկելը՝ հրաշք։

…Փոքրիկ տղան ապրեց մինչև կիրակի։

Նվերը տվեց մայրիկին… ՈՒ մի շաբաթ անց՝ լուռ փակեց աչքերը։

Այն նույն փոքրիկ ձեռքերով, որոնցով մայրիկի համար նվեր էր պատրաստել, նա վերջին անգամ բռնեց նրա ձեռքը… ասես վախենում էր բաց թողնել։

Մայրիկը լալիս էր ոչ թե բարձր, այլ էնպիսի լռությամբ,

որ նույնիսկ պատերն էին ցավում։

Իսկ փոքրիկի նվերը մնաց… որպես աշխարհի ամենաթանկ բանը՝ մի երեխայի վերջին սերը իր մոր համար։

Վաչագան ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 11133

Մեկնաբանություններ